ԼՂՀ ՀԿ հայտարարում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմության մասին

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՀԿ առաջնորդներն եւ փորձագետները հանդես են եկել հռչակագրով, որում նշում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը իրենց հավատարմության մասին: «Մենք հայտարարում ենք մեր հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման սկզբունքներին եւ պատրաստակամություն ենք հայտնում ակտիվորեն մասնակցել հարավկովկասյան տարածաշրջանում կայուն եւ ամուր խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներին:Մենք այն կարծիքին ենք, որ դեպի խաղաղություն եւ կայունություն, հակամարտության լուծում տանող առավել արդյունավետ ճանապարհն անցնում է համագործակցության զարգացման միջով»,- նշվում է միջազգային խաղաղապահական նախագծերին Արցախի քաղաքացիական հասարակության մասնակցության սկզբունքների մասին հռչակագրում, որն ընդունվել է «Խաղաղապահություն: Միտումներն եւ հեռանկարները» թեմայով Ղարաբաղի ՀԿ` Ստեփանակերտում կայացած երկրորդ համաժողովում:



Հռչակագրի համաձայն, ղարաբաղյան հակամարտությունը շոշափող միջազգային ծրագրերում Արցախի հասարակության իղձերն ու շահերը կարող են լիիրավ ու լիարժեք ներկայացնել բացարձակապես ԼՂՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:



«Մենք հայտարարում ենք միջազգային խաղարարար ծրագրերին մեր մասնակցության սկզբունքները. չմասնակցել միջհամայնքայնության շրջանակներում կամ մեր` որպես ԼՂՀ քաղաքացիների, ինքնանույնականացմանը հակասող եւ այն սահմանափակող որեւէ այլ ձեւաչափով նախատեսված ծրագրերին, համագործակցել միջազգային կազմակերպությունների եւ դոնորների հետ փոխադարձ թափանցիկության ու բացահայտության հիման վրա` հաշվի առնելով առկա իրողությունները»,- ընդգծվում է հռչակագրում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---