2025-ին Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ

2025-ին Երևանում կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ

PanARMENIAN.Net - 2025 թվականին Երևանի տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է բարեկարգել 115 բակ, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։

Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը, հայտնում է քաղաքապետարանը։

Տվյալները ներկայացրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նշվել է, որ կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իր իրական, ցանկալի կերպարը։

Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 5.2 միլիարդ դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---