Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Վրաստանի դեմ խաղերին![]() 6 մարտի 2025 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի անցումային փուլի հանդիպումներին Վրաստանի ընտրանու դեմ, հայտնում է sportaran.com-ն ակումբի մամուլի ծառայության վրա հղումով։ Նշվում է, որ Մկրտչյանն առաջին ֆուտբոլիստն է, ով ստացել է հրավեր նոր գլխավոր մարզիչ Ջոն վանտ Սխիպից։ Ֆուտբոլիստների ամբողջական ցուցակը կհրապարակվի ավելի ուշ, սակայն արդեն պարզ է, որ հոլանդացի մասնագետը կատարել է իր ընտրությունը։ 22-ամյա Մկրտչյանը նախկինում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն վերջին շրջանում վերականգնվել է և սկսել ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի հավաքականը մարտի 20-ին Երևանում կընդունի Վրաստանի հավաքականին, իսկ մարտի 23-ին Թբիլիսիում կկայանա պատասխան հանդիպումը։ 22-ամյա Մկրտչյանը նախկինում բախվել է առողջական խնդիրների, սակայն վերջին շրջանում վերականգնվել է, լավ մարզավիճակ ձեռք բերել և սկսել ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |