Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ակտիվորեն համագործակցում են ԼՂՀ օմբուդսմենի հետ

PanARMENIAN.Net - «Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը ստեղծվեց ԼՂՀ-ում 2008թ. ապրիլի 16-ին: Թեեւ որոշ պատճառներով մենք ակտիվորեն աշխատում ենք միայն 7 ամիսը, սակայն արդեն շուրջ 300 դիմում ենք ստացել սոցիալական հարցերի վերաբերյալ, աշխատանքային օրենսդրության, քրեական պատասխանատվության գծով, ինչպես նաեւ շատ են դիմումները, կապված բնակարանային խնդիրների հետ»,-ասել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:



Ըստ Հայրապետյանի, ԼՂՀ-ում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը կնպաստի ԼՂՀ-ում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: «Մեր արծարծած հարցերից եւ ոչ մի հարց չի անտեսվել կամ մերժվել ԼՂՀ պետական կառույցների կողմից: Մենք շատ ուրախ ենք, որ համագործակցությունը կայացել է, քանի որ միշտ չէ, որ կողմերը կարող են հասկանալ եւ սատարել միմյանց»,-նշել է նա:



Նա նաեւ կարեւորել է համագործակցությունն երկու հայկական պետությունների Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջեւ: «Արմեն Հարությունյանը ոչ միայն առաջինն է շնորհավորել մեզ, նա նաեւ հայտարարել է բոլոր հարցերում մեզ աջակցելու պատրաստակամության մասին: Առավել փորձառու գործընկերոջ խորհուրդն ու օգնությունը միշտ կարեւորվել է»,-նշել է Յուրի Հայրապետյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---