Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից

Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Ինդիան Ուելսի մրցաշարից

PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» WTA-1000 մրցաշարից։

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Ավանեսյանը մրցել է աշխարհի 22-րդ ռակետ, խորվաթ Դոնա Վեկիչի հետ։ Մոտ մեկ ու կես ժամ տևած հանդիպման արդյունքում հայ թենիսիստուհին պարտություն է կրել՝ 6:3, 6:3 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից ներկայացնում է Հայաստանը։

Ինդիան Ուելսի «BNP Paribas Open» մրցաշարն անցկացվում է 1974 թվականից, իսկ 1990 թվականից դասվում է Մաստեր կարգի մրցաշարերի շարքին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---