ՀՀ ֆուտբոլի ֆան ակումբները մեղադրում են ՀՖՖ-ին իրենց հասանելիք տոմսերը սակարկման առարկա դարձնելու մեջ![]() 10 մարտի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - FAF (First Armenian Front) և Red Eagles ֆուտբոլի ֆան ակումբները համատեղ հայտարարությամբ մեղադրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՖՖ) իրենց հասանելիք տոմսերը սակարկման առարկա դարձնելու և ազգային հավաքականի երկրպագուներին սահմանափակելու մեջ։ Նրանց խոսքով՝ ՀՖՖ-ն խոչընդոտում է ֆան շարժումների հասանելիք տոմսերի տրամադրմանը՝ անորոշ վիճակ ստեղծելով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի ֆան շարժման ներկայացուցիչների հետ շփումների արդյունքում պարզվել է, որ վրացի երկրպագուները ստացել են ոչ միայն հյուրերի ամբողջ սեկցիան (մոտ 900 տեղ), այլև լրացուցիչ 1500 տեղ՝ հարևան հատվածում։ Իսկ ընդհանուր առմամբ վրացի երկրպագուների կողմից երևանյան խաղի համար կա տոմսերի մի քանի հազարի հասնող պահանջարկ, որի արդյունքում սպասվում է յուրաքանչյուր տրիբունայում բացմաթիվ վրացի երկրպագուների ներկայություն՝ սև շուկայից ձեռք բերված տոմսերով։ «Այսինքն մարզադաշտում սպասվում է մրցակից թիմի բացարձակ ռեկորդային ներկայություն, ինչի արդյունքում ամբողջ խաղի արդյունքում լսվելու են մեծամասամբ վրացի երկրպագուների ձայները, մեր ընտրանու ֆուտբոլիստները չեն զգալու, որ սեփական մարզադաշտում են խաղում, ավելի տխուր և ոչ արժանապատիվ պատկեր հնարավոր չէ պատկերացնել։ Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը` զոհաբերելով հավաքականը հանուն աթոռից կառչելու հերթական փորձի։ Այս գործելաոճը բնութագրում է նրանց վերաբերմունքը ազգային հավաքականին և մեր ընտրանու արդյունքներին։ Եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը մասնակի կամ ամբողջական հանել ազատ վաճառքի, Վրաստանի դեմ խաղի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»,–ասվում է հայտարարության մեջ։ Ֆան շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը և մի քանի անգամ այդ պահանջով ակցիաներ են իրականացրել, անգամ ֆուտբոլային հանդիպման ժամանակ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |