Վարդանյանը բողոք է հայտնել Բաքվի դատարանին և հրաժարվել է ցուցմունք տալ![]() 12 մարտի 2025 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի շինծու գործով դատավարության հերթական նիստը շարունակվել է մարտի 11–ին, բողոք է հայտնել դատավորների կոլեգիայի կազմի վերաբերյալ՝ նշելով, որ իր նախորդ նիստերին ներկայացրած մի շարք միջնորդություններ մերժվել են։ Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը, արձագանքելով այս բողոքին, նշել է, որ նմանատիպ միջնորդություններ նախկինում արդեն քննարկվել են, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվել, գրում է Minval.az-ը։ Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը մերժել է Վարդանյանի բողոքը՝ նշելով, որ սա արդեն մեղադրյալի չորրորդ փորձն է վիճարկել դատավորների կազմը նույն հիմնավորումներով։ Նա ընդգծել է, որ բոլոր առաջ քաշված փաստարկներն արդեն մանրամասն ուսումնասիրվել են, դրանց վերաբերյալ որոշումներ կայացվել են, և ընթացիկ դատական գործընթացի ընթացքում նոր ապացույցներ չեն ներկայացվել։ Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին։ Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքներ են առաջ քաշվել անգամ Արցախի տարածքում ականների պայթյունից վնասվածքներ ստացած ադրբեջանցիների դրվագներով։ Դատական նիստում ելույթ ունեցած այդ «տուժողները խստագույն պատիժ» են պահանջել Վարդանյանի համար, հայտնում է Azertag-ը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վարդանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ոմն հայազգի Հայրապետյան Կամոն՝ նշելով, թե Վարդանյանի գալուց հետո «Ղարաբաղի տարածքում ականապատման աշխատանքները զգալիորեն ակտիվացել են, այդ ականների վերաբերյալ տեղեկատվական պաստառներ են տեղադրվել դպրոցներում, շենքերի շուրջ, անտառներում և անմարդաբնակ տարածքների մոտ», հայտնում է Minval.az-ը։ Ըստ այսպես կոչված «վկայի», Վարդանյանի միջոցներով ստեղծվել են երեք ռազմական պահեստներ՝ երկու՝ Ստեփանակերտի շրջակայքում և մեկը՝ Ասկերանում, իսկ դեպի այդ պահեստներ տանող ճանապարհները պահպանվում էին զինված անձանց կողմից: Դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով շինծու գործով ներկայումս պահվում է Բաքվի բանտում, ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել՝ շեշտելով, որ իր կյանքում արել է այն, ինչ համարել է բարոյապես ճիշտ, և որ ամենադժվար պահերին էլ չի դավաճանել իր սկզբունքներին։ «Ես գիտակցել եմ ինչի եմ գնում, պատրաստ եմ եղել և պատրաստ եմ ավելի վատ պայմանների: Ես զոհ չեմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է»,–ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |