ԱՄՆ քրիստոնյա առաջնորդները գերիների հարցով դիմել են Թրամփին

ԱՄՆ քրիստոնյա առաջնորդները գերիների հարցով դիմել են Թրամփին

PanARMENIAN.Net - ԱՄՆ քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Նամակը հրապարակվել է Christian Newswire-ում։

Նշվում է, որ նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, որի վիճակը ծայրահեղ վատ է արդեն 23 օր շարունակվող հացադուլի պատճառով։ Նշվում է նաև, որ դա հանգեցրել է նրա առողջության խիստ վատթարացմանը Ադրբեջանի բանտային պայմաններում:

«Մենք հավատում ենք, որ Դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանն էթնիկ զտումների ենթարկեց ավելի քան 120 հազար քրիստոնյա հայերի, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվեց քայլեր ձեռնարկել էթնիկ զտումները դադարեցնելու կամ այդ ոճրագործության մեղավորներին պատժելու համար։ Այդ ժամանակից ի վեր՝ այդ նույն ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայերի և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու, որոնք, ըստ հավաստի տեղեկությունների, ենթարկվում են ամենօրյա խոշտանգումների:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին, այն միակ կազմակերպությանը, որը հնարավորություն ուներ բանտարկյալների առողջական վիճակը ստուգելու, վերջին օրերին հրահանգվել է լքելու երկիրը», -ասվում է նամակում։

Նամակի հեղինակները նաև շնորհակալություն են հայտնել քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու նրա խոսքերի համար:

Նամակը ստորագրել է 18 կազմակերպության առաջնորդ, այդ թվում՝ դոկտ. Ալվեդա Քինգը՝ «Ամերիկյան երազանք» կենտրոնի նախագահ, պատվարժան Միշել Բախման՝ Ռոբերտսոնի կառավարման դպրոցի դեկան, Սոհրաբ Ահմարին՝ UnHerd պորտալի խմբագիր, Թրոյ Միլլեր՝ Ազգային կրոնական հեռարձակողների միության նախագահ և գործադիր տնօրեն և այլոք։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 23 հայ պատանդի առկայությունը, որոնց մեծ մասն գերեվարվել է 2020-ի պատերազմից հետո։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---