Մոսկվան առաջարկել է Վրաստանին բացել «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն պատրաստ է ձեռնամուխ լինել ռուսական կողմի հետ խորհրդակցություններին վրաց-ռուսական սահմանում «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման շուրջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Գվիներիան:



Մայիսի 25-ին Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը ներկայացնում է ՌԴ շահերը, փոխանցել է անցակետի բացման մասին Մոսկվայի առաջարկն, որն երկու տարի առաջ ռուսական կողմը փակեց առանց որեւէ նախազգուշացման միակողմանի կարգով: «Հաշվի առնելով վրաց եւ ռուս ժողովրդների շահերը, մենք պատրաստ ենք բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,-ասել է Գվիներիան:



Նախկինում «Վերին Լարսի» անցակետը բացելու մասին խնդրանքով վրացակն կողմին էր դիմել պաշտոնական Երեւանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---