26 մայիսի 2009 - 15:53 AMT
Թուրքիան գտնում է, որ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը ղարաբաղյան խնդիրը լուծելու շանս է
Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների Ադրբեջանի ԱԳՆ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն կոչ է արել միջազգային հանրությանն ավելի շատ ուշադրություն դարձնել Ղարաբաղի հարցին եւ ասել է, որ Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպումը ղարաբաղյան խնդիրը լուծելու շանս է:

«Նախորդ տարվա իրադարձությունները Վրաստանում ռումբ է Կովկասում, որը կարող է ամեն րոպե պայթել: Ուստի, եթե ԱՄՆ-ն, ՌԴ-ն ու Ֆրանսիան ցանկանում են խաղաղության հասնել տարածաշրջանում, հարկավոր է այդ խնդիրը լուծել միջազգային իրավունքնի շրջանակներում: Թուրքիան ամեն հնարավորը կանի տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»,ասել է Դավուդօղլուն, հաղորդում է 1news.az-ը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա Սանքտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովի շրջանակներում: