26 մայիսի 2009 - 16:57 AMT
Երեւանի կենտրոնում ամբողջ օրը չեն աշխատել լուսացույցները
Երեւանի 3 առանցքային խաչմերուկներում` Թումանյան-Նալբանդյան, Բաղրամյան-Մոսկովյան եւ Լուսավորիչ-Արշակունյաց, վաղ առավոտվանից չեն աշխատում լուսացույցները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է «Լուսացույց» պետական ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Էդիկ Սաֆարյանը, քաղաքի այն շրջաններում, որտեղ գտնվում են այդ լուսացույցները, էլեկտրամատակարարումն անջատված է առավոտվանից:

«Էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրամատակարարումն անջատվել է, ինչն էլ հանդիսանում է այն բանի պատճառը, որ այդ խաչմերուկների լուսացույցները չեն աշխատում: Սակայն ընթանում են առավելապես կարճ ժամկետում էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ»,- վստահեցրել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտային բաժնի ղեկավար Հենրիկ Նավասարդյանը: