Վրաստանը մեղադրում է Թուրքիային Աբխազիային օգնելու մեջ

PanARMENIAN.Net - Թբիլիսին խնդրում է Benetton-ի թուրքական ներկայացուցչությանը գործել Վրաստանի օրենքի շրջանակներում: Վրաստանը դեմ չէ ինչ-որ կոմերցիոն ընկերության գործունեությանը Վրաստանի շրջափակված տարածքում, եթե դա համապատասխանում է շրջափակված տարածքների մասին Վրաստանի օրենքին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն: «Աշխատելով Վրաստանում, այդ թվում եւ շրջափակված տարածքներում, Benetton-ը պետք է պաշտոնապես գրանցվի: Եթե ինչ-որ ընկերություն դա չի ցանկանում, կամ խախտում է կատարում, ապա դրան կհետեւեն իրավական եւ տնտեսական հետեւանքներ»,- նախազգուշացրել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:



Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգորից պահանջել են պաշտոնական բացատրություններ` կապված Benetton ընկերության թուրքական ներկայացուցչության` Աբխազիայում աշխատանքներ սկսելու մտադրության հետ:



Վրաց-թուրքական հարաբերություններում լարվածություն է նկատվում 2009-ի ապրիլից: Այդ ամսվա ընթացքում վրացական սահմանապահները մի քանի անգամ չեզոք ջրերում թուրքական նավեր են նկատել: Նրանք Աբխազիա են փոխադրել շինանյութեր, վառելիք եւ ընդհանուր օգտագործման տարբեր ապրանքներ, ներառած խոզի միս: Մայիսի 5-ին ձերբակալվել է Denfa Demet նավը, մայիսի 24-ին` PUR NAVOLOK նավը, մայիսի 30-ին` New Star նավը: «Աբխազյան ծովագնացություն» պետական ընկերության տնօրեն Զաուր Արձինբան դրա հետ կապված հայտարարել է. «Վրացական սահմանապահներն իրենց պահում են ինչպես Սոմալիի ծովահեններն Ադենի ծովածոցում»,- հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---