7 հունիսի 2002 - 23:28 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԻԶՈՆԱ ՆԱՀԱՆԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության ծրագրի բացման շնորհահանդեսին: Այդ հեղինակավոր ուսումնական հաստատության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում հայ դիվանագետը քննարկել է Արիզոնայի համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի համագործակցության հեռանկարները: Արդեն աշխատանք է տարվում համապատասխան պայմանագրի նախապատրատման ուղղությամբ: Արման Կիրակոսյանը Արիզոնայում հանդիպել է նաեւ նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: