«Մեդիամաքս» գործակալությունը նշում է իր տասնամյակը

PanARMENIAN.Net - «Ի հեճուկս գործընկերների հոռետեսական կանխատեսումներին, 10 տարվա ընթացքում մենք մեծ ճանապարհ անցանք` ընդ որում զղչալու ոչինչ չենք արել: Այն ամենը, ինչին մենք հասել ենք, տքնաջան աշխատանքի, կամքի ուժի եւ համբերության շոնրհիվ է»,- այսօր «Մեդիամաքս» տեղեկատվական գործակալության 10-ամյակին նվիրված միջոցառմանը նշել է գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:



«Մեդիամաքսին» 10-ամյակի առթիվ շնորհավորել են պետության առաջին դեմքերը, մասնավորապես` նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:



«Մեդիամաքս» տեղեկատվական գործակալությունը սկսել է աշխատել 1999-ի մայիսին: 2000թ. համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել ռուսական «Վրեմյա նովոստեյ» թերթի հետ: 2001-ից սկսած սկսել է աշխատել գործակալության կայքը` mediamax.am: 2008/9թթ. Մեդիամաքսը շահագործման է հանձնել Capitalmarket.am, Itel.am, Banks.am ինտերնետ-պորտալները, որոնք միավորվեցին Մեդիամաքս Ինտերնետ-հոլդինգի մեջ: Այս տարվա ապրիլին գործակալությունը համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց ռուսական «Պրոգնոզ» IT-ընկերության հետ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---