26 մայիսի 2009 - 18:40 AMT
Երեւանում տեղի կունենան «Տուրիզմ եւ ժամանց 2009» եւ «Դիզայն 2009» ցուցահանդեսները
Մայիսի 29-30-ը Երեւանում տեղի կունենան «Տուրիզմ եւ ժամանց 2009» երկրորդ ազգային ցուցահանդեսը եւ «Դիզայն 2009» առաջին միջազգային ցուցահանդեսը` կազմակերպված «Էկո» կենտրոնի կողմից:

«Տուրիզմ եւ ժամանց 2009» ցուցահանդեսին կմասնակցեն տեղական եւ միջազգային կազմակերպություններ: Ցուցահանդեսի նպատակն է հասարակությանը ծանոթացնել տուրիզմի եւ ժամանցի ոլորտի նորագույն առաջարկներին:

«Դիզայն 2009»-ը կծանոթացնի նոր դիզայներական գաղափարներին տարածքների ներքին եւ արտաքին հարդարման, հագուստների եւ զարդերի, տպագրության եւ ինտերնետային դիզայնի ոլորտներում:

Ցուցահանդեսների շրջանակներում խաղարկվելու են տարբեր մրցանակներ