Երեւանում տեղի է ունեցել «Հակամարտությունների աշխարհ» նախաձեռնության շնորհանդեսը

PanARMENIAN.Net - «Հակամարտությունների աշխարհը» նախաձեռնությունը, որն իր մեջ ներառում է «Մնաս բարով զենք. Բելֆաստից մինչեւ Բալկաններ» ֆիլմաշարը, մեկնարկել է մայիսի 26-ին Երեւանում: Նախաձեռնության կազմակերպիչներն են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, INTERNEWS հասարակական կազմակերպության Երեւանի եւ Բաքվի գրասենյակները: «Ծրագրի շրջանակներում Հայաստանում եւ Ադրբեջանում INTERNEWS-ի ներկայացուցիչները համատեղ ստեղծել են 6 ֆիլմեր, որոնք առանձին վերցրած պատմում են Եվրոպայում տեղի ունեցած 6 հակամարտությունների եւ դրանց լուծման մեխանիզմների մասին»,- ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել է INTERNEWS-ի երեւանյան գրասենյակի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Նրա խոսքերով, ֆիլմերի հեղինակները փորձել են ներկայացնել հակամարտությունները մարդկանց աչքերով, որոնք անմիջականորեն կապված են կամ տուժել են այդ հակամարտություններից: Այդ նախաձեռնության շրջանակներում բոլոր 6 ֆիլմերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: «Այժմ բանակցություններ են վարվում այդ ֆիլմերը Ռուսաստանում եւ Ղազախստանում ներկայացնելու համար»,- նշել է Նունե Սարգսյանը:



Իր հերթին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Նարինե Սուլթանյանը նշել է, որ նախագիծը նպատակ է հետապնդում օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին լուծել այդ խնդիրը խաղաղ ճանապարհով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---