Հայաստանի ընտրանին 0։3 հաշվով պարտվել է Վրաստանին․ Սխիպը դա օրինաչափ է համարել![]() 21 մարտի 2025 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել է Վրաստանի հավաքականին։ Առաջին գոլի հեղինակ է դարձել Գիորգի Գոչոլեշվիլին 32-րդ րոպեին: Չորս րոպե անց՝ 36-րդ րոպեին վրացիների արագ հակագրոհի արդյունքում Գիորգի Միկաուտաձեն դարձել է երկրորդ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում Գիորգի Միկաուտաձեն կրկին գրավել է Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Վրաստանի ընտրանուց կրած պարտությունը գնահատել է օրինաչափ, հայտնում է Արմենպրեսը։ «Երկու թիմերի հիմնական տարբերությունն այն էր, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն ֆուտբոլ էր ցուցադրում: Գրանցված արդյունքն օրինաչափ է: Մենք սխալներ գործեցինք գոլային դրվագներում, բայց սա Հայաստանի հավաքականում տիրող իրավիճակն է: Վրաստանն իր որակով կարող է պատժել քեզ, երբ դու թույլ ես տալիս անհատական սխալներ, դժվար է այլ արդյունք ակնկալել»,-ասել է Սխիպը: Մամուլի ասուլիսում Սխիպը անդրադարձել է նաև մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք պատասխան հանդիպմանը՝ ընդգծելով, որ շատ հավանական է՝ այդ խաղում հնարավորություններ տրվեն նոր ֆուտբոլիստների, որպեսզի ինքը գնահատի նրանց կարողություններն ու խաղամակարդակը: ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի հետ երկրորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 23-ին՝ Թբիլիսիում։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |