26 մայիսի 2009 - 23:15 AMT
Ուլյանովսկի մարզում կանցկացվեն Հայաստանի օրեր
Մայիսի 28-ից մինչեւ 31-ը Ուլյանովսկի մարզում կանցկացվենն Հայաստանի օրեր : Միջոցառմանը կմասնակցի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, Հայաստանի եւ Ոուսաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Համահայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը, ինչպես նաեւՀայաստանի եւ Ռուսաստանի մի շարք դաշնային պետական կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Երկրամաս» թերթը, Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրերի ծրագրում նախատեսվում են մի շարք միջոցառումներ տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում:

Նախատեսվում է, որ Ուլյանովսկի մարզում Հայաստանի օրերի շրջանակներում տեղի կունենա Ուլյանովսկի մարզի եւ Շիրակի մարզի միջեւ մտադրությունների մասին արձանագրության, ինչպես նաեւ Ուլյանովսկի մարզի առեւտրարդյունաբերական պալատի եւ Հայաստանի արդյունաբերողների միության միջեւ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում: