«Արարատ» ֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան կհնչի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

«Արարատ» ֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան կհնչի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին, Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության հինգերորդ փառատոնի շրջանակում, տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան։ Սյուիտը հեղինակել է ճանաչված կանադացի կոմպոզիտոր Մայքլ Դաննան։

Այն կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

Համերգային ծրագրում ընդգրկված է նաև վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի խորը խորհրդածություններով լի «Styx» ստեղծագործությունը, որը կկատարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ալտահար Սառա ՄըքԷլրավին և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

Երեկոյի ընթացքում կցուցադրվի նաև լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» գործը՝ գրված լարային նվագախմբի համար։ Համերգը կղեկավարի մաեստրո Սերգեյ Սմբատյանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---