Արթուր Դավթյանը ևս մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է

Արթուր Դավթյանը ևս մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչում է

PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության հավաքականի երկու անդամ՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հաջողությամբ են հանդես եկել Անթալիայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլի որակավորման փուլում՝ դուրս գալով եզրափակիչ:

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում ցուցադրել է գերազանց արդյունք՝ հավաքելով 14.483 միավոր։ Այս ցուցանիշով նա գրավել է առաջին տեղը և անցել եզրափակիչ, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օղակների վարժությունում եզրափակիչ է դուրս եկել նաև հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---