Մարկ Արաքսն ու Արիս Ջագինյանը կներկայացնեն իրենց նոր գրքերը

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Գլենդեյլում տեղի կունենա ծագումով հայ ամերիկացի գրողներ Մարկ Արաքսի ,West of the westե եւ Արիս Ջագինյանի ,Riverbigե գրքերի շնորհանդեսը:



Լրագորղ Մարկ Արաքսի գիրքը նվիրված է Լոս-Անջելեսի եւ Կալիֆորնիա նահանգի կյանքին: Այստեղ պատվում է «անուրջների քաղաքի» կադրերից դուրս մնացած մարդկանց իրական կյանքի մասին: ,West of the westե -ում ընդգրկվել են նախկինում Լոս-Անջելեսի տարբեր ամսագրերում տպված մի քանի պատմվածքներ:



Արիս Ջագինյանի ,Riverbigե գիրքը հեղինակի նախորդ` Էնդի Դեմեդչյանի կյանքի մասին պատմող «Bloodvine» գրքի շարունակությունն է: Ֆրեզնոյից հայ-ամերիկյան ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչ Արիս Ջագինյանը, որը բնակվում է Լոս-Անջելեսում, տարին մեկ անգամ վերադառնում է Ֆրեզնո եւ աշխատում է որպես խաղող հավաքող:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---