ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՀՍԿԵՆ ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոունը եւ Ջո Քնոլենբերգը դիմել են նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ներկայացնել օրենսդիրներին Ադրբեջանին վարչակազմի կողմից տրամադրվող, ռազմական օգնության մանրամասն ծրագիրը: Նշելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության պահպանմանը ուղղված քաղաքականության կարեւորությունը` կոնգրեսականները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիեւի, Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հնարավորության մասին արված, հայտարարությունների կապակցությամբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---