Հայ ծանրորդներն ընդգրկվել են Եվրոպայի 2024-ի լավագույնների թեկնածուների ցանկում![]() 26 մարտի 2025 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի ազգային թիմի երկու առաջատար մարզիկներ հայտնվել են Եվրոպայի 2024 թվականի տարվա լավագույն ծանրորդների թեկնածուների ցուցակում, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են տարվա լավագույն տղամարդ և կին ծանրորդի կոչման համար։ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան մրցանակակիրների անունները կհրապարակի ապրիլի 13-ին՝ Մոլդովայում մեկնարկող Եվրոպայի առաջնության բացման օրը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |