2009-ի վերջում սպասվում է «Անելիք» համակարգով դրամական փոխանցումների նվազում 10-30 տոկոսով

PanARMENIAN.Net - 2009-ի վերջում սպասվում է «Անելիք» համակարգով դրամական փոխանցումների նվազում,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է բանկի կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Հաշվի առնելով ֆինանսական ճգնաժամի հետեւանքները` մեր գնահատմամբ ընթացիկ տարվա վերջում սպասվում է դրամական փոխանցումների նվազում 10-30 տոկոսով»,- ասել է նա:



Մկրտչյանը նշել է, որ «Անելիք բանկը» հայկական այն յուրահատուկ բանկերից է, որն ունի սեփական «Անելիք» դրամական փոխանցումների համակարգը: Բանկի դրամական փոխանցումների համակարգն աշխատում է ավելի քան 200 բանկերում, աշխարհի 100 երկրներում: «Դրա համար բնական է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն անդրադարձել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի վրա, որտեղ նկատելի է դարձել դրամական փոխանցումների նվազումը»,- պարզաբանել է Մկրտչյանը:



Հայաստանում բանկային համակարգն իր վրա կրել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հարվածները, ինչի արդյունքում շատ բանկերի շահույթը կրճատվել է մոտ 20 տոկոսով, նրանց կողքից չի անցել նաեւ դրամի մարտյան արժեզրկումը: Այնուամենայնիվ, առաջին եռամսյակն արդեն անցել է, եւ մնում է սպասել լավագույնին: Այն մասին, թե ինչպես է «Անելիք բանկը» լուծում առկա խնդիրները, ապագայի հետ ծրագրերով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ կիսվել է բանկի կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
    Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
    Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
    Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
    ---