27 մայիսի 2009 - 16:24 AMT
Սեւծովյան տարածաշրջանում Հայաստանը կայունացնող դեր է կատարում
Սեւծովյան տարածաշրջանում Հայաստանը կայունացնող դեր է կատարում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ տնտեսական հարցերով խորհրդական, խորհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը: «ՍԾՏՀ-ի կազմում 12 երկիր կա, որոնց թվում նաեւ ԱՊՀ-ի մի մասը, իսկ մյուս երկրներն երբեք չեն եղել ԽՍՀՄ կազմում: Հանդիսանալով Հարավային Կովկասի երկրներից մեկը, Հայաստանը կարեւոր կայունացնող դեր է կատարում»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ Նռանյանը նշել է, որ ՍԾՏՀ-ն, հավանաբար, միակ միջազգային կազմակերպությունն է, որտեղ բոլոր երկրներն, այդ թվում նաեւ որոշակի տարածքային խնդիրներ ունեցող երկրները, կառուցողական դիրքորոշում ունեն: «Այս առումով պետք է նշել, որ սա միակ կազմակերպությունն է, որտեղ թուրքական կողմը կառուցողական քաղաքականություն է վարում Հայաստանի հարցում»,-ասել է Նռանյանը:

Ըստ Նռանյանի, այդ համատեքստում ապակառուցողական դիրքորոշում ունի Ադրբեջանը: «Դա դրսեւորվում է եւ նրանց գործողություններում, եւ կազմակերպությունը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերի մեջ, ինչը չեն անում ՍԾՏՀ մյուս երկրները»,-նշել է նա: Ըստ Նռանյանի, ՍԾՏՀ-ն ստեղծվել է տնտեսական համագործակցության նպատակով, ուստի Ադրբեջանի փորձերը քաղաքականացնել կազմակերպությունը բացասական արձագանք են ստանում ՍՏԾՀ բոլոր երկրների կողմից, այդ թվում նաեւ Թուրքիայի կողմից:

Հայաստանը ստանձնել է ՍՏԾՀ նախագահող երկրի պարտականությունները 2008թ. նոյեմբերին, եւ կատարել է մինչեւ 2009թ. ապրիլի 30-ը:

ՍԾՏՀ-ն ստեղծվել է 1992թ. եւ Հայաստանն նրա հիմնադիրներից մեկն էր: Ներկայուսմ ՍԾՏՀ անդամ են 12 երկիր` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: ՍԾՏՀ դիտորդ երկրներ են Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան եւ ԱՄՆ-ն: