27 մայիսի 2009 - 19:31 AMT
Բասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել են երեք ամսով
Կանանց եւ տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի առաջնությունները հետաձգվել ենմ երեք ամսով եւ կվերսկսվեն 2009 թվականի սեպտեմբերին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, առաջնությունները հիմնականում ընթացել են Հայաստանի ԲՈՒՀ-երի մարզադահլիճներում, որտեղ առաջիկա երեք ամսվա ընթացքում կանցկացվեն ընդունելության քննություններ: Նման հանգամանքներում այդ մարզադահլիճների վարձակալումը փաստորեն անհնարին է դառնում:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել հետաձգելու առաջնությունները մինչեւ սույն թվականի սեպտեմբեր:

Այնուամենայնիվ, սույն թվականի ամռանը Հայաստանի բասկետբոլային թիմերը հանդիպումներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղում տեղի թիմերի հետ: