
Տնային կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում՝ ընկերների աջակցությամբ, հրապարակել է մի շարք դիտարկումներ՝ հիմնված Freedom House կազմակերպության՝ Հայաստանում ազատությունների վերաբերյալ այս տարվա զեկույցի վրա։
«Նկար 1, 2 և 3 - վկայում են Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության ցածր լեգիտիմության և ինքնիշխանության ցածր մակարդակի մասին։
Նկար 4 և 5 - հաստատում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետության, իշխանությունների կոռումպացվածության փաստը։
Նկար 6 - ֆիքսում է կրթական համակարգի բարձր քաղաքականացվածության իրողությունը։
Նկար 7 և 8 - ամենաաղաղակող ցուցանիշներն են, որոնք ախտորոշում են Հայաստանի դատական համակարգի խայտառակ վիճակը»,- նշել է նա։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ավարտում է իր գործունեությունը Հայաստանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում իրավապաշտպանական կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։