27 մայիսի 2009 - 20:42 AMT
Եվրոպական գավաթի խաղերին Հայաստանը կներկայանա 4 թիմով
2009-10թթ. Եվրոպական գավաթի խաղերին Հայաստանը կներկայանա 4 թիմով` Չեմպիոնների լիգայում հանդես կգա «Փյունիկը», Եվրոպայի լիգայի խաղարկությանը կմասնակցեն «Գանձասարը», «Միկան» ու «Բանանցը»:

Ըստ ՈՒԵՖԱ-ի 2009-10թթ. կանոնակարգի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքարը չեմպիոնների լիգայում կսկսի երկրորդ որակավորման փուլից: «Բանանցն» ու «Միկան» կմեկնարկեն Եվրոպայի լիգայում առաջին որակավորման փուլից, իսկ «Գանձասարը»` երկրորդ:

Կապանի ակումբը բաց կթողնի առաջին փուլը, քանի որ ըստ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգի որակավորման երկրորդ փուլից են սկսում պայքարը ազգային գավաթակիրները: Եթե գավաթակիրը հայտագրված է Չեմպիոնների լիգայում, այդ իրավունքը ստանում է երկրորդ տեղը գրաված թիմը:

Անցյալ տարի երկրորդ տեղում էր «Արարատը», սակայն ակումբը չկատարեց արտոնագրման պայմանները եւ եվրոպական գավաթներին մասնակցելու իրավունք չստացավ: Հետեւաբար, այդ իրավունքը փոխանցվեց 2008 սեզոնի երրորդ մրցանակակիր «Գանձասարին»: