Սեւծովյան օղակավոր ավտոմայրուղին պետք է անցնի ՍՏՀԿ բոլոր մասնակից-երկրների տարածքով

PanARMENIAN.Net - Սեւծովյան օղակավոր ավտոմայրուղին պետք է անցնի ՍՏՀԿ բոլոր մասնակից-երկրների տարածքով, PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնել է ՀՅ «Դաշնակցության» տնտեսական հարցերով խորհրդական, խոհրդարանի պատգամավոր Արա Նռանյանը: Նա հիշեցրել է, որ այս տարվա մարտին Հայաստանում տեղի է ունեցել ՍՏՀԿ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հռչակագիր` նվիրված Սեւ ծովի շուրջ օղակավոր ավտոմայրուղու կառուցման հարցերին, որը կմիացնի տարածաշրջանի երկրների հիմնական ավտոմայրուղիները: «Մենք պնդել ենք, որպեսզի այդ օղակավոր ավտոմայրուղին անցնի տարածաշրջանի բոլոր երկրներով»,- ասել է նա:



Խորհրդարանի պատգամավորի խոսքերով, որը նաեւ ՍՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ է, ՍՏՀԿ-ն արդեն զբաղվում է նախագծի իրագործմամբ, որը տարածաշրջանի երկրների իշխանության գործադիր մարմինն է:

ՍՏՀԿ ձեռքբերումների շարքում Նռանյանը նշեց նաեւ, որ ՍՏՀԿ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ ընդունվել է հռչակագիր, որը նախատեսում է անցագրային ռեժիմի հեշտացում պրոֆեսիոնալ վարորդների համար:«Թեեւ այդ հարցը լուծվել է կազմակերպության մակարդակով, բայց կան որոշակի խնդիրներ` կապված առանձին երկրների մակարդակով իրագործման հետ»,- ասել է Նռանյանը:



Այսպիսով, Նռանյանի խոսքերով, եթե առաջ ՍՏՀԿ համար հիմնականում առաջնային էին էներգետիկայի հարցերը, ապա այժմ, եթե հետեւել կազմակերպության շահերի փոփոխությունների դինամիկային, ավելի շատ է դրվում տրանսպորտային խնդիրների լուծման հարցը, չնայած նրան, որ Հայաստանը փակ սահմանի հարց ունի Թուրքիայի հետ: Նռանյանի խոսքերով, երկրները, որոնք սահմաններ են փակում, խոչընդոտում են ողջ Սեւծովյան տարածաշրջանի զարգացմանը: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ կես տարի առաջ, երբ կայացել է ՍՏՀԿ 15-ամյակի հետ կապված հավաք եւ ներկայացվել է կազմակերպության առաջ ծառացած խնդիրների եւ ձեռքբերումների մասին զեկույց, Հայաստանի կողմից զեեկույցի մեջ կետ է ավելացվել` սահմանների բացման անհրաժեշտության հարցը: «Թուրքական կողմը ստիպված է ընդունել, որ սահմանների փակումը խանգարում է ոչ միայն ՍՏՀԿ առանձին երկրների, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը»,- ասել է նա:



Երեւանում մայիսի 12-ին տեղիէ ունեցել ՍՏՀԿ Բեռնափոխադրող երկրների ասոցացիաների միության (BSEC-URTA) ժողով, որի արդյունքներով ենթադրվում էր իրականացնել այդ որոշումները: ժողովի աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Մոլդովայի, Ալբանիայի, Ռումինիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները:



Հայաստանը ՍՏՀԿ նախագահ-երկրի պարտականություններն ընդունել է 2008-ի նոյեմբերին, եւ կատարել դրանք մինչեւ 2009-ի ապրիլի 30-ը:

ՍՏՀԿ-ն ստեղծվել է 1992-ին, եւ Հայաստանը նրա հիմնադիրներից մեկն է եղել: Ներկա պահին ՍՏՀԿ մշտական անդամներ են համարվում 12 երկրներ. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա եւ Ուկրաինա: ՍՏՀԿ դիտորդ-երկրներն են Ավստրիան, Բելոռուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Սլովակիան եւ ԱՄՆ-ը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---