14 ապրիլի 2025 - 13:50 AMT
Խաչի լեռնանցքում ձնահյուսի սպառնալիքի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է

Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը, հայտնում է Radar.am-ը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ձնահյուսի բարձր վտանգի պատճառով երթևեկությունը սահմանափակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–նշել է նա։