Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններն իշխանության եւ ունեցվածքի համար հերթական պայքարն են

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններն իշխանության եւ ունեցվածքի համար հերթական պայքարն են : Այդ մասին մայիսի 28-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Այդ ընտրությունները` Հայաստանի քաղաքական վերնախավի պայքարն են, այլ ոչ թե ժողովրդինն են: Ես միայն հույս ունեմ, որ այդ պայքարը կընթանա օրենքի շրջանակներում եւ մեր հասարակության համար հերթական ցնցումը չի դառնա»,- նշել է հայ քաղաքագետը: Ինչպես նշել է Լեւոն Շիրինյանը, Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն մտածի այն մասին, որ երկիրն աստիճանաբար կորցնում է վստահությունը եւ եվրոպական երկրների աջակցությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---