28 մայիսի 2009 - 20:27 AMT
Հայաստանի հավաքականը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին
Մայիսի 28-ին ,Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ, մեկնել է Մոսկվա, որտեղ մայիսի 29-30-ը կմասնակցի Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլին: Տղամարդկանց մրցումներում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը եւ Վահագն Ստեփանյանը, իսկ կանանց մրցումներում` Լիանա Կոբալյանը:

Մերդինյանը ելույթ կունենա «նժույգ» մարզաձեւում, Ստեփանյանը, բացի «նժույգ»-ից, ելույթ կունենա նաեւ «զուգափայտ» մարզաձեւում: Լիանա Կոբալյանը կմասնակցի «փայտաձող» եւ «ազատ վարժություններ» մարզաձեւերում:

Մրցումներին կմասնակցի աշխարհի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ` ընդհանուր շուրջ 120 մարմնամարզիկ: Մայիսի 29-ին տեղի կունենա որակավորումը, իսկ 30-ին եզրափակիչ փուլերը բազմամարտի առանձին մարզաձեւերին:

Մրցումները կանցկացվեն Մոսկվայի «Օլիմպիական» մարզահամալիրում:

Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար շվեյցարական ֆրանկ: