ԵԱՀԿ ՄԽ. Սանկտ-Պետերբուրգում ոչինչ չի ստորագրվելու

PanARMENIAN.Net - «Մենք չենք ակնկալում, որ որեւէ փաստաթղթեր կստորագրվեն, բայց մենք հավատում ենք առաջընթացին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, ներկայիս այցը Բաքու նախապատրաստություն էր Պետերբուրգում հունիսի 4-ին ծրագրված Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման համար:



Ներկայիս Բաքու կատարած այցի ժամանակ համանախագահները, Բրայզայի խոսքով, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ փոխնախարար Արազ Ազիմովի հետ միասին քննարկեցին «հիմնարար սկզբունքների» մնացած որոշ էլեմենտների կոնցեպցիաներն ու մանրամասները, որոնք պետք է համաձայնեցվեն, հաղորդում է Trend News-ը:



Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջընթաց են մատնանշում բանակցային գործընթացում, բայց որեւէ փաստաթղթերի ստորագրում չեն ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---