29 մայիսի 2009 - 20:07 AMT
«Պարային Եվրատեսիլը» Բաքվում տեղի չի ունենալու
Եվրոպական հեռարձակման միությունը որոշում է ընդունել հետաձգել «Պարային Եվրատեսիլի» անցկացումը մինչեւ 2010-ի աշուն: Պատճառը մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած երկրների ոչ բավարար քանակությունն է: «Չնայած նրան, որ ադրբեջանական գործընկերների կողմից մեծ աշխատանք է տարվել մրցույթի նախապատրաստման համար, Պարային Եվրատեսիլը Բաքվում տեղի չի ունենա մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած երկրների ոչ բավարար քանակության պատճառով»,- ասվում է Եվրոպական հեռարձակման միության հայտարարությունում: Մրցույթի անցկացման ժամկետները հետաձգվել են մինչեւ 2010թ, հաղորդում է ESCKAZ.com-ը: