Պան Գի Մունը կտրականապես հերքել է Վրաստանի հայտարարությունը Ռուսաստանի կողմից «ՄԱԿ-ին շանտաժի ենթարկելու մասին»

PanARMENIAN.Net - Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կտրականապես հերքել է այն պնդումները, թե «Ռուսաստանի շանտաժին» ի պատասխան նա փոփոխություններ է մտցրել Վրաստանի վերաբերյալ զեկույցում: Մայիսի 27-ին նման մեղադրանքով հանդես է եկել ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը: ՄԱԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ այդ զեկույցի անվանումն ընտրվել է նպատակ ունենալով խուսափել անցանկալի քաղաքականացումից Անվտանգության խորհրդում քննարկման ժամանկ եւ արտացոլել այն տեսլականը, որն ընդունելի է Խորհրդի բոլոր անդամների համար:



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցը ՄԱԿ-ի առաքելության գործունեության մասին, որը գործում է վրաց-աբխազական հակամարտության գոտում, կոչվում է. «Գլխավոր քարտուղարի զեկույցը, ներկայացված ըստ ԱԽ 1808 (2008), 1839 (2008) եւ 1866 (2009) բանաձեւերի»: Նախորդը կոչվում էր. «Գլխավոր քարտուղարի զեկույցը Աբխազիայում տիրող իրավիճակի մասին, Վրաստան` ներկայացված ԱԽ 1839 (2008) բանաձեւի կատարմանը»:



Չորեքշաբթի, ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայաի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա ենթադրություն է արել այն մասին, թե Ռուսաստանը ճնշում է գործադրել Քարտուղարության վրա Վրաստանի վերաբերյալ վերջին զեկույցի բովանդակության եւ վերնագրի առումով: Նա ասել է, թե ՌԴ-ն սպառնացել է կիրառել իր վետոյի իրավունքը վրաց-աբխազական հակամարտության գոտում գործող ՄԱԿ-ի առաքելության մանդատը երկարացնելու ժամանակ:



«Գլխավոր քարտուղարը հերքում է Վրաստանի հայտարարությունը Ռուսաստանի կողմից «ՄԱԿ-ին շանտաժի ենթարկելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ, որով Պան Գի Մունի անունից հանդես է եկել մամլո քարտուղարի գրասենյակի ներկայացուցիչը:



Այնտեղ նշվում է, որ զեկույցի նախապատրաստման ժամանակ Պան Գի Մունը ղեկավարվել է նրանով, որ բոլոր շահագրգիռ կողմերը ներգրավված լինեն անվտանգության մեխանիզմների ապահովման հետ կապված հարցերի լուծման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---