Երեւանում սկսվել է ՀԱԿ կողմնակիցների ցույց

PanARMENIAN.Net - Ներկա պահին Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» մոտ տեղի է ունենում Հայկական ազգային կոնգրեսի մասնակիցների ցույցը: Ավելի վաղ ցույցի մասնակիցների համար կազմակերպվել է համերգ, որին ելույթ է ունեցել տեղական խումբ: Հաղթական թեմաներով կատարված երգերի շարքում հնչել են երկուսը, որոնք նվիրված են եղել փախուստի մեջ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:



Այնուհետեւ ժամանել են շարժման առաջնորդներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Մատենադարանի մոտ ընթացող ցույցի մասնակիցների թիվը շուրջ 5000 է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---