29 մայիսի 2009 - 21:40 AMT
Թուրքիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականների միջեւ 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրախաղի տոմսերը:

Խաղը կկայանա հունիսի 9-ին Երեւանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երեւանի ժամանակով 20:00-ին:

Նշենք, որ անցյալ տարի 2010 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում այդ հավաքականների հանդիպումը Երեւանում ավարտվել էր դաշտի տեղերի հաղթանակով:

Տոմսերի գները.

Հարավային եւ հյուսիսային տրիբունաներ-500 դրամ
Արեւյլան տրիբունա-1000 դրամ
Արեւմտյան տրիբունա-2000 դրամ: