29 մայիսի 2009 - 21:44 AMT
Թուրք հաքերները կոտրել են ամերիկյան ռազմական սերվերները
Թուրք հաքերները m0sted խմբավորումից կոտրել են երկու ամերիկյան ռազմական սերվեր, հաղորդում է InformationWeek-ը, վկայակոչելով սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունները: Կոտրված սերվերներից մեկը գտնվում է McAlester Army Ammunition Plant ռամզամթերքի արտադրման գործարանում, իսկ երկրորդը` ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներային կորպուսում: Հրատարակության տվյալներով, ռազմամթերքի գործարանի սերվերը կոտրել են 2009-ի հունվարի 26-ին: Այդ օրը գործարանի կայքի բոլոր այցելուները ինքնաբերաբար վերուղարկվում էին այն ռեսուրսին, որը ստեղծվել էր ի նշան կլիմայի փոփոխության դեմ բողոքի:

Ինժեներական կորպուսի սերվերը կոտրել էին 2007թ. սեպտեմբերի 19-ին: Դրանից հետո որոշ ժամանակ կորպուսի կայքի բոլոր այցելուները վերուղարկվում էին հակաամերիկյան եւ հակաիսրայելյան կարգախոսներով ռեսուրսին:

Ենթադրվում է, որ սերվերները կոտրելու համար հաքերներն օգտվել են Microsoft SQL Server տվյալների բազայի խոցելիությունից: Ավելի վաղ նույն կերպ կոտրել էին նաեւ այլ ռեսուրսներ, օրինակ` «Կասպերսկի լաբորատորիայի» կայքերից մեկը, հաղորդում է Lenta.ru-ն: