Global High-Tech Award պետմրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի ՀՀ![]() 5 մայիսի 2025 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2024 թ. դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան՝ ստանալու մրցանակը: 15 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Viva-ն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 15-րդ դափնեկրի եռօրյա այցը Հայաստան ներառում է հանդիպումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (NPUA) ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Տեղի կունենա դափնեկրին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողություն, կկազմակերպվի դասախոսություն Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող կոնֆերանսում, այցելություններ Սինոփսիս Արմենիա և TUMO կենտրոններ, ինչպես նաև՝ այցելություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Այցը կամփոփվի Վանաձոր (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն, Լոռի) այցելությամբ՝ մասնակցելու «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին», որտեղ դափնեկիրը հանդես կգա հիմնական զեկույցով: Ինչպես միշտ, տեղի կունենա «Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակի» հատուկ դրոշմանիշների մարման արարողություն: Դափնեկիրը նաև կհյուրընկալվի Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։ «Viva-ն շարունակում է աջակցել է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների մեծացմանը, այդ թվում նաև՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին՝ արդեն 15 տարի անընդմեջ: Ընկերությունն աջակցում է աշխարհում Հայաստանի դերի բարձրացմանը, ՀՆԱ-ի աճին, երկրի մրցակցային առավելությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն ուղղված նախագծերի», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «ՏՀՏ ոլորտում մեր հաջողությունը կախված է ոչ միայն ֆինանսական ներդրումներից, այլև՝ նորարարության, համագործակցության և մշտապես սովորելու հանդեպ մեր ձգտումից։ ՏՏ ոլորտում համաշխարհային հսկաների այցելությունները Հայաստան և փորձի փոխանակումը կարող են խթան հանդիսանալ նոր նախաձեռնությունների և նախագծերի համար, որոնք Հայաստանի ՏՀՏ ոլորտը կբերեն նոր մակարդակի», - ավելացրել է Viva-ի գլխավոր տնօրենը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |