29 մայիսի 2009 - 22:44 AMT
Բաքվի հայտարարություններն անցնում են տարրական քաղաքավարության սահմանները
Ակնհայտ է, որ Բաքվի վերջերս արված հայտարարություններն արդեն անցել են ոչ միայն դիվանագիտական էթիակի, այլեւ տարրական քաղաքավարության սահամնները: Այդ մասն, պատասխանելովPanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը: «Արդեն կարծես ավանդույթ է դառնում, որ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնցով վնաս է հասցնում դեռ չկայացած հանդիպմանը», - նշել է ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալը: Շավարշ Քոչարյանի խոսքերով, տարօրինակ կերպով դա տեղի է ունենում նաեւ բանակցություններից հետո, երբ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները գրեթե մշտապես տարբերվում են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականներից: «Հարց է ծագում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը` բանակցե՞լ, թե խղճալի համառությամբ փորձել ձախողել բանակցությունները», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարի տեղեկալը: