29 մայիսի 2009 - 22:56 AMT
Հունիսի 1-ին Պետական կամերային նվագախումբն ու «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախումբը ելույթ կունենան Սպիտակում
Հայաստանիպետական կամերային նվագախումբը Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ եւ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, համերգներով ելույթ է ունենում երկրի շրջաններում, որոնցից վերջինը տեղի կունենա հունիսի 1-ին Սպիտակ քաղաքի Մշակույթի տանը:

Համերգին կմասնակցի նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:

Հայտնի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակի կապակցությամբ, համերգի ծրագրում ընդգրկվել է նաեւ մի քանի սյուիտ «Ձյունե թագուհին» բալետից: Կոմպոզիտորը ներկա կլինի համերգին եւ գործընկերների հետ միասին վարպետության դաս կանցկացնի Սպիտակ քաղաքի երաժշտական դպրոցի 120 աշակերտի համար: