Էրդողանի արտահայտությունները Հայող ցեղասպանության մասին փոփոխությո՞ւն են կրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարությունը Թուրքիայում էթնիկ զտումների մասին զգալիորեն կբարելավի Թուրքիայի ներքին քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Կանադայի Հայ դատի հանձնախմբի (ANCC) նախագահ Ժիրայր Բասմաջյանը: «Ժամանակակից Թուրքիայի ստեղծման պահից, միմյանց փոխարինող կառավարությունները կոշտ քաղաքականություն էին վարում երկրի ազգային փոքրամասնությունների հարցում: Էրդողանի հայտարարությունը նման տիպի առաջին հայտարարությունն է եւ այն կարելի է դիտարկել որպես հայ ժողովրդի հետ հարաբերությունների հաստատման առաջին քայլ, իսկ հարաբերությունների հաստատումը պետք է սկսվի 1915թ. իրադարձությունների համար ներողություն խնդրելուց»,-հայտարարել է Ժիրայր Բասմաջյանը:



Ըստ նրա, թուրք հանրությունն այսօր բախվում է իր պատմության ընտրության խնդրի հետ` ընտրել այն տարբերակը, որն առաջ է քաշում կառավարությունը, ժխտելով 1915թ. իրադարձությունները եւ այդպիսով մոլորության մեջ գցելով իր ժողովրդին, կամ էլ այն տարբերակը, որի մասին վերջերս ասում էր Էրդողանը` խաղաղ գոյակցություն հարեւան երկրների հետ: «Միայն ժամանակը ցույց կտա, կհաջողվի արդյո՞ք Թուրքիային ի վերջո ինտեգրվել Եվրոպային, թե նա ընտրել է այն ուղին, որը ռիսկի է հանգեցնում, թե Եվրոպայի, թե միջազգային հանրության աչքերում»,-ասել է Բասմաջյանը:



Ելույթ ունենալով Արդարության եւ զարգացման կուսակցության ամենամյա կոնգրեսում Դյուզչե գավառում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարեց հետեւյալը` «Էթնիկ փոքրամասնությունների բռնի տեղահանման պատմական փաստը ֆաշիստական գործողություններ են»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---