ՂԱԿ-ը Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիին համարո՞ւմ է ռուսական եւ հայկական քաղաքականության գործիք30 մայիսի 2009 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը` ՂԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի մտադրությունը` այցելել Լեռնային Ղարաբաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ միասին: ՂԱԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ նման քայլերը բխում են Հայաստանի շահերից: «Իսկ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի համառությունն այս նախաձեռնությունում մտահոգություն եւ հարցեր է առաջացնում, կասկածներ, որ նա վերածվել է ռուսական եւ հայկական քաղաքականության գործիքի»,-ասվում է հայտարարության մեջ: ՂԱԿ-ը գտնում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է քննի Փոլադ Բյուլ-Բյուլ օղլիի գործունեությունը, վերանայի նրա պաշտոնին համապատասխանելու հարցը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ինչպես նախկինում հաղորդել է PanARMENIAN.Net ը, հղում անելով հավաստի աղբյուրներին, Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին ու Արմեն Սմբատյանը մտադիր են հունիսին այցելել Հայաստան, իսկ հետո ԼՂՀ: Դիվանագետները ԼՂՀ կմեկնեն Հայաստանի տարածքով, այսինք, ստանալով ԼՂՀ իշխանությունների պաշտոնական թույլտվությունը: Ստեփանակերտում նախատեսվում է նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելություններ Ամարաս ու Շուշի: Հավանաբար, Սմբատյանն ու Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին մեքենայով կհատեն ԼՂՀ սահմանը Ադրբեջանի հետ եւ կշարունակեն ուղեւորությունը դեպի Բաքու: Իր հերթին Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին հերքել է ԼՂՀ այցելելու իր մտադրության մասին հաղորդագրությունը: Կոնկրետ պայմանավորվածություններ ուղեւորության ձեւաչափի, կազմի, ժամկետների ու կազմակերպական հարցերի մասին դեռեւս չկան: Ինչ վերաբերում է երթուղուն, ապա ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ մեր այցը ղարաբաղյան տարածաշրջան Հայաստանի տարածքով, այն էլ «ԼՂՀ իշխանությունների թույլտվությամբ» անհնարին է որպես այդպիսին: Եթե երկրորդ ուղեւորությունը կայանա, ապա այն կիրականացվի առաջին երթուղով եւ նույն պայմաններով: Այն է, ադրբեջանական պատվիրակությունը Ղարաբաղ կմեկնի Ադրբեջանի տարածքով, իսկ հայկականը` Հայաստանի տարածքով...»,-հայտարարել է Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին: 2007թ. հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպանների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի մտավորականների այցը Ստեփանակերտ, Երեւան ու Բաքու: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |