Արման Մուրադյան. Մենք կառաջադրենք մեր թեկնածությունը 2010թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար30 մայիսի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը` սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուի ժամանման առիթով կայացած մամլո ասուլիսում, ամփոփել է մայիսի 23-30-ը Երեւանում կայացած աշխարհի պատանեկան առաջնության նախնական արդյունքները: «Այսօր առաջնության վերջին օրն է եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մրցաշարը հաջողվեց: Մենք երկու խնդիր ունեինք` առաջինը, բարձր մակարդակով կազմակերպել աշխարհի առաջնությունը, երկրորդը, մեր թիմը պատշաճ մակարդակի հասցնել: Ես կարծում եմ, որ մենք մեր խնդիրը կատարեցինք: Մենք արդեն չորս բրոնզե մեդալ ունենք, իսկ երեքն այսօր կպայքարեն ոսկու համար: Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար»,-ասել է Մուրադյանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ անցկացնել նաեւ մեծ թիմերի համար: Մասնավորապես, նա ասել է, որ ՀՀ-ն կառաջադրի իր թեկնածությունը 2010թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար: «Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկեց Երեւանում մայիսի 23-ին; Մրցաշարին, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, առաջին անգամ գրանցվեց մասնակիցների ռեկորդային թիվ` 255 բռնցքամարտիկ 42 երկրից: Նշենք, որ մինչ մեկնարկը հայտագրված երկրների թիվը 54 էր, սակայն վերջին պահին նրանցից 12-ը հրաժարվեցին մասնակցությունից: Եզրափակիչն ու փակման արարողությունը տեղի կունենան մայիսի 30-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |