Թուրքիան սխալ է գործում` կապելով հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցի հետ

PanARMENIAN.Net - Կապելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ` Թուրքիան սխալ է գործում: Այս մասին ասվում է Թուրքիայի Տնտեսական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի զեկույցում: «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կապել Ղարաբաղի խնդրի հետ, որը դեռ տեւական ժամանակ չի հանգուցալուծվի, մեծ սխալ է: Թուրքիայի վարած Հայաստանին պատժելու քաղաքականությունը մինչ այժմ ցանկալի արդյունք չի տվել»,-հայտարարել է զեկույցի հեղինակներից մեկը` Այբարս Հորջուլուն: Նրա խոսքերով, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ նա արեց Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, «բացասաբար անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա»,-հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---