Հայաստանում ծննդկանների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 17 տոկոսով

PanARMENIAN.Net - 2008 թվականից Հայաստանում գործում է ծննդաբերության հավաստագրերի ծրագիրը, որը մշակել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը, պետբյուջեից այդ ծրագրի իրականացման համար այսօրվա դրությամբ հատկացվել է 4 մլրդ 93 մլն դրամ: Առողջապահության նախարարության տվյալներով, միայն մեկ տարվա ընթացքում ծննդկանների թիվն աճել է 17 տոկոսով: 2008 թվականի սկզբին նրանց թիվը կազմում էր 16017, իսկ նախորդ տարվա վերջին` 18778:



Ինչպես հաղորդել է Վահան Պողոսյանը, նախարարության նախաձեռնությամբ հարցումներ են անցկացվել, բացվել է հեռախոսային թեժ գիծ: «Սկզբում մենք շատ բողոքներ էին ստանում աշխատանքի կազմակերպման առնչությամբ, սակայն շնորհիվ մեր հետեւողականության, հասարակությունն աստիճանաբար համոզվել է անվճար ծննդաբերության հնարավորության մեջ», - ասել է Վահան Պողոսյանը:



Մամլո ասուլիսին ներկա ՀՀ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գեւորգյանն ընդգծել է, որ տնտեսական ճգնաժամը չի ազդի այդ ոլորտի հետագա ֆինանսավորման վրա: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ այդ ոլորտի բուժաշխատողները ոչ մի տարբերություն չեն դնում անվճար եւ վճարովի ծննդաբերողների միջեւ, քանի որ յուրաքանչյուր անվճար ծննդաբերության համար բոնուսներ են ստանում, որոնք գումարվում են նրանց առանց այդ էլ բարձր աշխատավարձին:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---