31 մայիսի 2009 - 14:49 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացել է լրագրողներին ամեն ինչի մասին վաղը խոսել
Տեղի ժամանակով 13:00-ին թիվ 9/10 ընտրատեղամասում` Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում քվեարկել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ընտրատեղամաս էր եկել կնոջ, հարսի եւ թոռների հետ: Նա լավ տրամադրություն ուներ եւ ժպիտով ասել է լրագրողներին, թե այսօր ոչինչ չի ասելու, ինչ որ պետք է նա կասի վաղը:

Երեւանում շարունակվում են Ավագանու ընտրությունները: Ընտրությունները սկսվել են 8.00 (GMT+4) եւ կավարտվեն 20.00-ին: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները կընտրեն այն կուսակցությունները, որոնց միջեւ կբաշխվեն Երեւանի Ավագանու խորհրդի 65 մանդատները: Առավոտվա 11:00-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է 90 450 ընտրող, ինչը կազմում է ձայնի իրավունքն ունեցողների 11,72 տոկոսը: Ընտրողների ընդհանուր թիվը Երեւանում 771 477 է: