31 մայիսի 2009 - 15:14 AMT
Թբիլիսիում մեքենան փորձել է անցնել ընդդիմադիրների բարիկադների միջով
Լույս կիրակի օրվա գիշերը Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայում, որտեղ ապրիլի 9-ից անցնում են ընդդիմության ակցիաները, անհայտները փորձել են ավտոմեքենայով անցնել բարիկադների միջով: Ավտոմեքենան շուտով լքված հայտնաբերվել է մոտակա տարածքում: Ոստիկանությունն այն տեղափոխել է տուգանային հրապարակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ընդդիմության շտաբում միջադեպի համար մեղադրում են իշխանություններին եւ իշխող «Միասնական ազգային շարժմանը»: Իշխանությունները դեռեւս մեկնաբանություններ չեն արել: