31 մայիսի 2009 - 15:18 AMT
ԱՄՆ-ում հրաժարվել են ջիհադի վերաբերյալ խորհրդաժողովի անցկացումից
ԱՄՆ-ի Նեշվիլ հյուրանոցը հրաժարվել է խորհրդաժողովի անցկացումից, որի մասնակիցներից մեկը պետք է լիներ Նիդերլանդներից ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը, որը «Ֆիտնա» ֆիլմի հեղինակն է, պետք է հանդես գար զեկույցով:

«Ջիհադի ընկալումն Իսրայելում, Եվրոպայում եւ Ամերիկայում» խորագրով խորհրդաժողովի անցկացումից հրաժարվելը հյուրանոցի ղեկավարությունը հիմնավորել է «հյուրերի եւ աշխատակիցների անվտանգության վերաբերյալ մտահոգությամբ», հաղորդում է Associated Press-ը:

Վիլդերսը 17-րոպեանոց իր ֆիլմը ներկայացրեց 2008թ. մարտին իր կայքէջում: Ֆիլմ, որտեղ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տեսարաններն ուղեկցվում են Ղուրանի ընթերցությամբ կադրից դուրս, որտեղ կոչ է արվում պայքարել «անհավատների» դեմ, մահմեդականների բողոքն առաջացրեց ողջ աշխարհում:

«Ֆիտնան» դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը ֆիլմն անվանել է «վիրավորական ու հակաիսլամական»: Սադրիչ է համարել ֆիլմը նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Որոշ երկրներ, ներառյալ Մեծ Բրիտանիան, արգելել են Վիլդերսի մուտքը իրենց տարածք: Չնայած դրան Վիլդերսը հայտարարել է, թե աշխատում է ֆիլմի երկրորդ մասի վրա, որտեղ պատմելու է Եվրոպայի երկրների մահմեդականների ներգաղթի բացասական հետեւանքների մասին: