31 մայիսի 2009 - 16:52 AMT
Վեցերորդ անգամ Երեւանի «ԴԱՖ» թիմը դարձավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի չեմպիոնը
Մայիսի 30-ին Գյումրիում տեղի է ունեցել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» մտավոր խաղի Հայաստանի 11-րդ առաջնությունը: Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Երեւանից դուրս, մասնակցել են շուրջ 30 թիմեր Երեւանից, Գյումրիից, Նոյեմբերյանից, Էջմիածնից ու Բերդաձորից:

Վեցերորդ անգամ հաղթող է դարձել եւ աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել Երեւանի «ԴԱՖ» թիմը :

Առաջնության մրցանակակիրներ են «Վերաբեռնավորում» եւ «Հայաստան» թիմերը, որոնք չեմպիոնի հետ միասին կներկայացնեն Հայաստանը Հարավային Կովկասի գավաթի խաղերում, որ հուլիսին տեղի կունենան Բաթումում:--ԿԱ--